Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊՆ-ը Ադրբեջանին հորդորում է չդրդել իրական հրթիռային հարվածների


Հայաստանի Զինված ուժերի «Տոչկա-Ու» հրթիռային համալիր, արխիվ
Հայաստանի Զինված ուժերի «Տոչկա-Ու» հրթիռային համալիր, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակների այն հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից թիրախավորվում և հրթիռակոծվում է Ադրբեջանի տարածքը, ակնհայտ կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը:

«Չնայած այն հանգամանքին, որ արդեն մի քանի օր է Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերով և տարբեր տրամաչափի հրետանային միջոցներից թիրախավորվում են Վարդենիս քաղաքի շրջակա բնակավայրերը, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ ԴԵՌԵՎՍ որևէ հրթիռ չի արձակվել», - ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը «ադրբեջանական կողմին խստորեն հորդորում է ձեռնպահ մնալ նման սադրանքներից և ՀՀ Զինված ուժերին չդրդել իրական հրթիռային հակահարվածների իր բոլոր հետևանքներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG