Մատչելիության հղումներ

Հայկական կողմի զոհված զինծառայողների թիվը հասավ 152-ի


Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը Ստեփանակերտում ճեպազրույցի ժամանակ, 2-ը հոկտեմբերի, 2020թ.

Վեցերորդ օրը շարունակվող մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը արդեն 152 զոհ ունի։

97-ի անունները ավելի վաղ էին հրապարակվել, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը զինվորականների շրջանում 54 նոր զոհերի մասին այսօր առավոտյան հաղորդեց, պաշտոնապես 55-ի անունները հրապարակվեցին։ Վիրավորների թիվը ճշտվում է, Սարգսյանն ասաց՝ շատ են։

Քաղաքացիական բնակչության շրջանում Հայաստանն ու Արցախը պաշտոնապես հայտարարել են 13 զոհերի, 60-ից ավելի վիրավորների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG