Մատչելիության հղումներ

Գիշերը իրադրությունը եղել է կայուն-լարված, մարտական գործողություններն առավոտյան վերսկսվել են. Արցախի ՊՆ


Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել, ասված է հաղորդագրությունում:

«Այս պահին ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են կասեցնել հակառակորդի բոլոր գրոհները՝ վերջինիս պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ», - առավոտյան հաղորդում է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG