Մատչելիության հղումներ

Նեբենզյա․Հակամարտող կողմերը չեն շտապում երկխոսություն սկսել


ՄԱԿ-ում ՌԴ դեսպան Վասիլի Նեբենզյա, արխիվ
ՄԱԿ-ում ՌԴ դեսպան Վասիլի Նեբենզյա, արխիվ

«Մոսկվան Հայաստանի և Ադրբեջանի կողմից երկխոսության պատրաստակամություն չի տեսնում», - պնդում է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

Երեկ ուշ երեկոյան,կազմակերպության Նյու Յորքի կենտրոնակայանում հրավիրված ասուլիսի ժամանակ ռուսաստանցի դիվանագետն ակնարկել է, թե հակամարտության կողմերն առայժմ չեն շտապում հետևել նախագահներ Պուտինի, Թրամփի և Մակրոնի կոչին:

«Մինսկի խումբը պատրաստ է նպաստել բանակցություններին, սակայն երկխոսության կարևոր նախապայմանը կողմերի պատրաստակամությունն է։ Ցավոք սրտի, մենք որոշ հայտարարություններ ենք լսում, որոնք վկայում են, որ [ նման պատրաստակամություն] չկա։ Հուսով եմ, որ Մինսկի խմբի անդամ պետությունների նախագահների հայտարարությունը կփոխի իրավիճակը», - հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը։

Խոսելով Անկարայի որդեգրած պահվածքի մասին՝ Վասիլի Նեբենզյան նշել է. - «Այո, Թուրքիան միանշանակորեն պաշտպանում է Ադրբեջանին, մենք դա գիտենք։ Բայց դա չի նշանակում, թե մենք էլ հակառակ կողմում ենք՝ պաշտպանելով Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի։ Դա այդպես չէ, մենք պաշտպանում ենք հարցի արդար կարգավորումը, կրակի դադարեցումն ու ռազմական գործողությունների ավարտը», - հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։

XS
SM
MD
LG