Մատչելիության հղումներ

ՊՆ խոսնակ. Ադրբեջանը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը


Ադրբեջանը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ավելի վաղ Արցախի մարդու իրավունքների պաշտպանըհաղորդել էր, որ այսօր Մարտունի քաղաքում ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 11 քաղաքացիական անձ:

Սեպտեմբերի 29-ին հայկական կողմը հայտարարեց, որ Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ` այդ թվում թիրախավորելով նաև քաղաքացիական բնակչությանը: Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացրեց, որ սպանվել է մեկ քաղաքացիական անձ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG