Մատչելիության հղումներ

Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել կրակը և բանակցել


Արցախի ՊԲ հրետանավորը մարտի ժամանակ, 28-ը սեպտեմբերի, 2020թ.

Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան հակամարտող կողմերին կոչ են անում դադարեցնել կրակը և վերսկսել ղարաբաղյան բանակցությունները:

Այդ մասին երեք երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Էմանյուել Մակրոնն ասել են քիչ առաջ հրապարակած համատեղ հայտարարությունում:

«Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտավորությունները և առանց նախապայմաններ ներկայացնելու վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- ասվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարությունում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրների ղեկավարները նաև ցավակցություն են հայտնել ռազմական գործողություններում զոհվածների ընտանիքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG