Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին զրկել է պատվավոր դոկտորի կոչումից:
ԵՊՀ-ն այդ որոշումն է ընդունել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերաբեյալ Սաակաշվիլիի միակողմանի հայտարարությունների կապակցությամբ:
Այդ մասին այսօր հայտարարություն է տարածել ԵՊՀ մամլո քարտուղար Գևորգ Էմին-Տերյանը:
Սաակաշվիլին օրերս Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի տարածք, և ոչինչ այդ հանգամանքը չի փոխի»: