Մատչելիության հղումներ

Հայաստանի հանրապետականները սառեցնում են քաղաքական պայքարն իշխանության դեմ


Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը, արխիվ, Երևան, 22 ապրիլի, 2018թ.
Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը, արխիվ, Երևան, 22 ապրիլի, 2018թ.

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Հայաստանի երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ կուսակցությունը սառեցնում է քաղաքական պայքարը Հայաստանի նոր իշխանության դեմ և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ երկրի ներսում գործող բոլոր ուժերին կոչ է անում միավորվել:

Այդ մասին նախկին նախագահի մամլո ծառայությունը հաղորդել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո:

«Նախագահ Սարգսյանն ասել է, որ Ղարաբաղի խնդիրը չունի ռազմական լուծում, և Թուրքիայի ղեկավարության աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղի ու Հայաստանի դեմ պետք է անհապաղ կասեցվի բոլոր հնարավոր միջոցներով»,- ասվում է երրորդ նախագահի մամլո ծառայության հրապարակած հաղորդագրությունում:

ՏԱՍՍ-ը նշում է, որ Սարգսյանի և նախկին ռեժիմի մի շարք այլ ներկայացուցիչների նկատմամբ Հայաստանում տարբեր հոդվածներով հարուցված են քրեական գործեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG