Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն նախկին բարձրաստիճան զինվորականի պետական դավաճանության դեպք է բացահայտել


Ազգային անվտանգության ծառայության շենքը Երևանում, արխիվ
Ազգային անվտանգության ծառայության շենքը Երևանում, արխիվ

Նախկին զինվորականը կալանավորված է:

Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այսօր հաղորդում է նախկինում բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպք բացահայտելու մասին:

«Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված մեծաթիվ և արդյունավետ քննչական ու այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցություն առ այն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով ծառայության անցնելով ՀՀ զինված ուժերում և տարբեր տարիների ընթացքում զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչներին հանձնել կամ հանձնելու նպատակով հավաքել է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություններ, թշնամական գործունեություն իրականացնելու համար ցուցաբերել է այլ օգնություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության», - ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

Որոշում է կայացվել հիշյալ անձին, որի ինքնությունը չի հրապարակվում, Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի («Պետական դավաճանությունը») 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG