Մատչելիության հղումներ

Պատերազմական գործողությունների հետևանքով Արցախում 7 խաղաղ բնակիչ է զոհվել. ԼՂ օմբուդսմեն


Արցախի հիվանդանոցներից մեկում բուժօգնություն է ցուցաբերվում վիրավորված քաղաքացուն, 28-ը սեպտեմբերի, 2020թ.

Պատերազմական գործողությունների վերսկսման հետևանքով Արցախում զոհվել է 7 խաղաղ բնակիչ, փաստահավաք առաքելության առաջին փուլի արդյունքներն է ամփոփել Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։

Մեկ մանկահասակ երեխա, չորս կին և մեկ տղամարդ զոհվել են իրենց տան բակում, իսկ 24-ամյա մի երիտասարդ՝ գյուղական բնակավայրի մերձակայքում։

Հրետակոծության հետևանքով լուրջ վնասվածքներ է ստացել 31 խաղաղ բնակիչ։ Նրանցից 23-ը վնասվածքները ստացել է բնակության վայրում, 6-ը՝ համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս մարդատար տրանսպորտային միջոցի թիրախավորման և խոցման հետևանքով, իսկ 2-ը` հասարակական այլ վայրում:

Հիշեցնենք՝ հակառակորդի գործողությունների հետևանքով ևս մեկ քաղաքացիական անձ զոհվել է Հայաստանի Վարդենիսի շրջանում:

Ադրբեջանական կողմը հաղորդում է սեպտեմբերի 27-ին լայնածաված ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր շուրջ մեկ տասնյակ քաղաքացիական անձանց զոհվելու, ևս երեք տասնյակի վիրավորվելու մասին:

XS
SM
MD
LG