Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը վերջակետ դրեց Ադրբեջանի իշխանությունների շահարկումներին. Արցախի ԱԳՆ


Արցախի ԱԳՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ
Արցախի ԱԳՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ

«Միջազգային հակաօրինական գործողությունների համար միջազգային որևէ աջակցություն ստանալու նպատակով Բաքվի և Անկարայի ձեռնարկած բոլոր փորձերն ավարտվել են լիակատար ձախողմամբ», - հայտարարում է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ վկայակոչելով սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ փակ դռների հետևում անցկացրած քննարկումները։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, հիշեցնենք, կողմերին կոչ է արել անմիջապես դադարեցնել բախումները ղարաբաղյան հակամարտության գոտում և անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները` առանց որևէ նախապայմանի:

«Այս հայտարարությունը վերջակետ դրեց Ադրբեջանի իշխանությունների շահարկումներին՝ կապված Արցախի Հանրապետության դեմ ռազմական ուժ կիրառելու նրանց ենթադրյալ իրավունքի հետ», - ընդգծում է Արցախի արտգործնախարարությունը։

XS
SM
MD
LG