Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը պատերազմական գործողությունների առնչությամբ դիմել է արաբական մի շարք երկրների ղեկավարների


Նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների առնչությամբ նամակներ է հղել արաբական աշխարհի մի շարք երկրների ղեկավարների, հայտնում են նախագահի աշխատակազմից:

Արմեն Սարգսյանը նամակ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդալ Ֆաթթահ Ալ Սիսիին` նշելով, որ «Ադրբեջանը հերթական հարձակումն է սկսել Արցախի նկատմամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակչությանը»: Նա ընդգծել է, որ նախորդ ամիսներին Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես բարձրաձայնել է իր մտադրությունը՝ լուծելու հակամարտությունը պատերազմի միջոցով:

Հանրապետության նախագահը դիմել է Եգիպտոսի գործընկերոջը՝ օգտագործելու միջազգային հարթակներում ունեցած կապերն ու հեղինակությունը, որպեսզի րոպե առաջ դադարեցվեն արյունահեղությունն ու մարդկային տառապանքները:

Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Արմեն Սարգսյանը նամակ է հղել նաև Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյնին` կրկին նույն դիմումով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG