Մատչելիության հղումներ

Ջավախահայերը մի քանի ժամով արգելափակել են թուրք-վրացական սահմանը


Վրաստան - Ջավախահայերն արգելափակել են վրաց-թուրքական սահմանը, Կարծախ, 29-ը սեպտեմբերի, 2020թ.

Անցած գիշեր Վրաստանի Սամցխե-Ջավախեթի երկրամասի հայ բնակիչներն արգելափակել են թուրք-վրացական սահմանին գտնվող «Կարծախի» հսկիչ-անցագրային կետը՝ պահանջելով դադարեցնել թուրքական բեռնատար մեքենաների մուտքը երկրի տարածք։

«Ազատության» վրացական ծառայության տեղեկություններով՝ ցուցարարները պնդել են, որ Թուրքիան Վրաստանի տարածքով զենք է մատակարարում Ադրբեջանին։

Վրացական աղբյուրների փոխանցմամբ՝ բողոքի ակցիայի ընթացքին մեծաթիվ ոստիկանական ուժեր են հետևել։ Ակցիան, սակայն, անցել է առանց լուրջ միջադեպերի և ավարտվել է մեկնարկից մի քանի ժամ անց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG