Մատչելիության հղումներ

Եվրոպայի լիգայի խաղը պատերազմի վտանգի բերումով Երևանի փոխարեն կանցկացվի Նիկոսիայում


ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարի պատկերանշանը
ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարի պատկերանշանը

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարի «Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը տեղի կունենա ոչ թե Երևանում, այլ Կիպրոսում:

Փլեյօֆ խաղը նախատեսված էր անցկացնել հոկտեմբերի 1-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, սակայն ՈՒԵՖԱ-ի ղեկավարները, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումն ու հայ - ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան լարված վիճակը, որոշել են խաղը տեղափոխել տարածաշրջանից հեռու գտնվող «չեզոք» երկիր:

«Արարատ-Արմենիա»-ն և «Ցրվենա զվեզդա»-ն կհանդիպեն Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի Pancyprian Gymnasium մարզադաշտում:

Փլեյօֆում անցկացվում է մեկ խաղ, և հաղթողն անցնում է հաջորդ փուլ: Մինչ օրս այդ երկու թիմերը երբևէ չեն հանդիպել:

ՈՒԵՖԱ-ն եվրոպական ակումբների և հավաքականների մրցաշարերում խմբեր կազմելիս վիճակահանությունից առաջ «խնդրահարույց» մրցակիցներին տեղավորում է տարբեր զամբյուղներում, որ հնարավորինս բացառի նրանց հանդիպումները:

Հայաստանի և Ադրբեջանի թիմերի նկատմամբ արդեն ավելի քան մեկ տասնամյակ է այդ մոտեցումը կիրառվում:

Փլեյօֆներից հետո կմեկնարկի Եվրոպայի լիգայի խմբային փուլը, վիճակահանությունը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG