Մատչելիության հղումներ

Էմանյուել Մակրոնը Վիլնյուսում հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայային


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Լիտվա կատարած այցի ընթացքում հանդիպել է Բելառուսի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային։

Մակրոնը ԵԱՀԿ-ին կոչ է արել միջնորդություն ստանձնել Բելառուսի քաղաքական ճգնաժամը կարգավորելու համար` խոստանալով Ֆրանսիայի օգնությունը։

Սվետլանա Տիխանովսկայան ասել է, թե Մակրոնը նաև խոստացել է օգնել, որ ազատ արձակվեն քաղբանտարկյալները։ Նա նաև ասել է, թե ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթ ունենալու Մակրոնի հրավերը։

Ֆրանսիան, ԵՄ անդամ մյուս երկրները, Միացյալ Նահանգները Ալեքսանդր Լուկաշենկոյին չեն ճանաչում որպես Բելառուսի նախագահ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG