Մատչելիության հղումներ

Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակը վստահեցնում է՝ թույլ չեն տա սպառնալիքներ ու բռնություններ հայ քաղաքացիների նկատմամբ


Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիք, արխիվ

Թուրքիայի Հանրապետությունը տարբերություն չի դնում իր քաղաքացիների միջև, վստահեցնում է Չելիքը:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է՝ թույլ չեն տա, որ Թուրքիայի հայ քաղաքացիները սպառնալիքների ու բռնության ենթարկվեն սոցմեդիայում ակտիվացած սադրիչների կողմից։

«Թուրքիան ապահով երկիր է։ Թուրքիան իրավական երկիր է։ Թուրքիայի Հանրապետությունը տարբերություն չի դնում իր քաղաքացիների միջև», - Թվիթերում գրել է Չելիքը՝ հավելելով՝ նման սադրանքները վնասում են Թուրքիային։

Նա նշել է, որ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վճռական դիրքորոշումը այլ հարթակներ տեղափոխել ցանկացողները սադրիչ նպատակներ են հետապնդում։

Նախօրեին Ստամբուլի Քումքափը թաղամասում, որտեղ գտնվում է Պոլսո Հայոց պատրիարքարանը, նաև շատ հայաստանցիներ են ապրում, ադրբեջանական դրոշներով ավտոերթ է տեղի ունեցել։ Ավտոշարասյունն ազդանշաններով ու մասնակիցների գոչյուններով անցել է Պատրիարքարանի փողոցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG