Մատչելիության հղումներ

Բրյուսելում կայացել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Վրաստանի վարչապետի հանդիպումը


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում ընդունել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ գործընկերությանն ու Վրաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր։

Մամուլի համատեղ ասուլիսում Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն և Վրաստանը մտադիր են ուժեղացնել համագործակցությունը Սևծովյան տարածաշրջանում, մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել օդային երթևեկության տվյալների փոխանակման մասին։

«ՆԱՏՕ-ն պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Մենք Ռուսաստանին կոչ ենք անում հետ կանչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու որոշումն ու դուրս բերել զորքերը», - հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Վրաստանի առաջիկա ընտրությունների մասին Ստոլտենբերգն ասել է, որ ընտրությունները միջազգային չափանիշներով անցկացնելը կարևոր է ինչպես Վրաստանի, այնպես էլ դաշինքի համար։

Գեորգի Գախարիան հավաստիացրել է, որ կառավարությունը հնարավորինս կանի, որ ընտրությունները տեղի ունենան արդար ու խաղաղ պայմաններում։

Գախարիան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հրավիրել է այցելել Վրաստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG