Մատչելիության հղումներ

Հակառակորդը կրակ է վարել Վարդենիսի զորամասի և օդուժ է կիրառել դիրքերի ուղղությամբ. «Սպասեք կոշտ պատասխանի». ՊՆ խոսնակ


ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան, արխիվ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան, արխիվ

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել Հայաստանի Զինված ուժերի Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:

«Հակառակորդի այս գործողությանը նախորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը, թե, իբր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։ Այսպիսով, փաստորեն, հակառակորդը փորձել է հող նախապատրաստել հիմնավորելու համար իր հետագա գործողությունները», - Ֆեյսբուքում գրում է Շուշան Ստեփանյանը՝ ամփոփելով. - «Սպասեք կոշտ պատասխանի»։

ՊՆ խոսնակը Ֆեյսբուքում նաև տեսանյութ է հրապարակել՝ «Հակառակորդի խուճապահար փախուստը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG