Մատչելիության հղումներ

Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են, հայկական Զինված ուժերը պատժիչ գործողություններ են ձեռնարկել. ՊՆ խոսնակ


Արցախի Պաշտպանության բանակի հրետանավոր, արխիվ
Արցախի Պաշտպանության բանակի հրետանավոր, արխիվ

Շուշան Ստեփանյանը նաև ներկայացրել է հայկական զինուժի կողմից հակառակորդի խոցված սպառազինությունը:

Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ, այսօր հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը:

«Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այս պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ։ Մասնավորապես, վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ», - Ֆեյսբուքում գրում է Շուշան Ստեփանյանը:

Ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ Պաշտպանության նախարարության խոսնակը ներկայացրել է հայկական զինուժի կողմից հակառակորդի խոցված սպառազինությունը սեպտեմբերի 28-ի, ժամը 21:00-ի դրությամբ՝ 49 անօդաչու թռչող սարք, 1 օդանավ, 4 ուղղաթիռ, 80 միավոր զրահատեխնիկա, 82 միավոր ավտոտրանսպորտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG