Մատչելիության հղումներ

ԵՄ-ն տարածաշրջանային գերտերություններին կոչ է անում չմիջամտել Ղարաբաղում ռազմական գործողություններին


ԵՄ դիվագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանո, արխիվ

Եվրամիությունը տարածաշրջանային գերտերություններին կոչ է անում չմիջամտել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին՝ դատապարտելով «լրջագույն լարվածությունը», որը սպառնում է տարածաշրջանային կայունությանը:

Եվրամիության դիվագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն երկուշաբթի օրը հայտարարել է, որ Բրյուսելը չի կարող հաստատել հակամարտությանը արտաքին ուժերի միջամտության փաստը, այդուհանդերձ, France-Presse-ի փոխանցմամբ, հավելել է. - «Ցանկացած արտաքին միջամտություն այդ հակամարտությանը անթույլատրելի է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG