Մատչելիության հղումներ

Բնակիչները մտադիր չեն հեռանալ Արցախի Մարտունի քաղաքից


Նախագահ Արայիկ Հարությունյանը վարում է ԱՀ անվտանգության խորհրդի արտահերթ նիստը։ 27-ը սեպտեմբերի, 2020

Քաղաքը ադրբեջանական կողմի ռմբահարության է ենթարկվել երեկ և այսօր առավոտյան, զոհվել է երկու մարդ, որոնցից մեկը երեխա:

Քաղաքի փողոցները գրեթե դատարկ են, մարդիկ հիմնականում ռմբապաստարներում ու տներում են: Մարտունիի մերձակա բարձունքներին երևում էին ծխի քուլաներ, լսվում էին մարտական գործողությունների մասին վկայող ձայներ:

«Ազատության» հետ զրույցներում Մարտունու բնակիչները, հիմնականում տղամարդիկ, ասում էին, որ ամենևին մտադիր չեն թողնել քաղաքը, մնալու են քաղաքում:

Այսօր առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG