Մատչելիության հղումներ

Հայաստանում և Արցախում հավաքում են տարբեր խմբերի արյան պաշար


ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան, արխիվ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան, արխիվ

Արցախի առողջապահության նախարարությունը բնակչությանը տեղեկացրել է, որ Հանրապետական բժշկական կենտրոնի արյան փոխներարկման բաժանմունքում հավաքագրում են տարբեր խմբերի արյան պաշար, արյուն հանձնելու ցանկություն հայտնողներին խնդրելով ներկայանալ նշված բուժհիմնարկ։

Հայաստանի առողջապահության նախարարությունն իր տարածած հայտարարությամբ կոչ է արել կամավոր դոնորություն՝ արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով։

«Արցախում տեղի ունեցող իրադարձություններին հետևելով` ձեզնից շատերը մոտենում են տարբեր բժշկական կազմակերպություններ` արյունատվության համար: Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում արյուն հանձնելու համար դիմել միայն «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ կամ արյան բանկի մարզային կառույցներ: Լրացուցիչ հայտնում ենք, որ արյան խումբն ու ռեզուս պատկանելությունը նշանակություն չունեն», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հայտարարությունում:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդես է եկել ուղերձով՝ դիմելով բուժաշխատողներին: «Հիմա արդեն պայքարելու ենք 2 ճակատով: Մենք ուժեղ ենք ու պատրաստ, 2 ուղղությունով էլ պայքարելու ենք միասին` մեկտեղելով մեր ուժերն ու ջանքերը: Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության, նախարարությունը համակարգում է բոլոր կազմակերպչական հարցերը», - հայտարարել է Թորոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG