Մատչելիության հղումներ

«ՀՀԿ-ն ներդնում է ողջ ներուժը սատար կանգնելու Արցախի ժողովրդի անկախության սրբազան պայքարին»


Հանրապետական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ նշելով, որ ներդնում է իր ողջ ներուժը, «այդ թվում՝ փորձառությունն ու դիվանագիտկան կապերը՝ սատար կանգնելու Արցախի ժողովրդի անկախության սրբազան պայքարին»:

ՀՀԿ Գործադիր մարմինը համերաշխության և միասնության կոչ է անում մեր բոլոր հայրենակիցներին` «վերահաստատելով իր պատրաստակամությունը՝ կանգնելու հայրենիքի, պետության եւ հայ զինվորի կողքին»:

«Նենգ թշնամու կողմից պարտադրված պայքարում այլևս յուրաքանչյուրս մեր հայրենիքի պաշտպանն ենք: Մենք պարտավոր ենք սթափ գնահատել ստեղծված իրավիճակը եւ լինել մեր բանակի կողքին, նրա շարքերում, նաև ամուր թիկունք լինել` անկախ քաղաքական տարաձայնություններից: Քանի որ հայրենիքն ամենաթանկն է եւ նրա պաշտպանությունը վեր է ամեն ինչից:

Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում երբեք: Աստված պահապան մեր ժողովրդին եւ արդար պայքարին», - նշված է հաղորդագրությունում:

Այսօր առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG