Մատչելիության հղումներ

Լավրովը Մնացականյանի և Բայրամովի հետ հեռախոսազրույցներում մտահոգություն է հայտնել շփման գծում իրավիճակի առնչությամբ


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

Երկու զրույցներից հետո էլ Ռուսաստանը միևնույն հաղորդագրությունն է տարածել, որի համաձայն՝ Լավրովը խորը մտահոգություն է հայտնել շփման գծում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, զոհերի և ավերածությունների առնչությամբ։

Ընդգծվել է առավելագույնս արագ կրակը դադարեցնելու անհրաժեշտությունը: «Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահների հետ կշարունակի միջնորդական ջանքերը՝ իրավիճակի կայունացման համար»,- ասված է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ։

XS
SM
MD
LG