Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ խոսնակ. Ադրբեջանցիների հարձակումները հետ են մղվել, հակառակորդը կորցրել է 3 տանկ


Ադրբեջանի ԶՈՒ տանկ, արխիվ
Ադրբեջանի ԶՈՒ տանկ, արխիվ

Ինչպես նշել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, ադրբեջանական զորքերը ժամը 07:10-ին հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկարությամբ, Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ։ Մարտերը շարունակվում են», - հաղորդում է ՀՀ ՊՆ խոսնակը:

Ավելի վաղ Ստեփանյանը հայտնել էր, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի 2 ուղղաթիռ և 3 անօդաչու թռչող սարք:

XS
SM
MD
LG