Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Աստրախանի շրջանում հետևել է «Կովկաս-2020» զորավարժություններին: Նախագահին ուղեկցում է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Վարժանքների հրամանատարը ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովն է:
Զորավարժություններին մասնակցում են հետևակի, հրետանոու և օդուժի ստորաբաժանումները, կիրառվում են թևավոր հրթիռներ և դրոններ:
Զորավարժությունների ծրագրով իրականացվում են նաև ծովային գործողություններ Սև և Կասպյան ծովերում:
Ռուսաստանցի զինծառայողներից զատ զորավարժություններին մասնակցում է մոտ հազար զինծառայող Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Մյանմայից և Պակիստանից:
Դիտորդի կարգավիճակով ներկա են Ադրբեջանի, Ինդոնեզիայի, Իրանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Շրի Լանկայի զինծառայողները: