Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) արդեն նախկին պետ Գեորգի Ավետիսյանի պաշտոնանկության պատճառը դեռևս հայտնի չէ։ ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Ավետիսյանի հետ առայժմ չի զրուցել և մեկնաբանություն տալ չի կարող։
Հարությունյանի կարծիքով` իր արդեն նախկին ղեկավարի պաշտոնանկության պատճառը ոչ օղուց թունավորման դեպքերն են, ոչ էլ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչում» գրանցված միջադեպը, երբ «Արտ լանչից» (սնունդ մատակարարող ընկերություն) օգտված ավելի քան 50 անձ աղեստամոքսային խանգարում էր ստացել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը Ավետիսյանի աշխատանքից ազատման մասին այլ տեղեկություն չհայտնեց։ Իր` Ավետիսյանի հետ այսօր կապ հաստատել չհաջողվեց:
Հիշեցնենք, որ Ավետիսյանը պաշտոնից ազատվել է վարչապետի որոշման համաձայն: Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2018թ. հունիսի 22-ին: