Մատչելիության հղումներ

«Բավարիան» վաստակեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը


Մարզասերներին հորդորել են «սոցիալական հեռավորության» սկզբունքով ներկա լինել Սուպերգավաթի խաղին, Բուդապեշտ, 24 սեպտեմբերի, 2020թ.
Մարզասերներին հորդորել են «սոցիալական հեռավորության» սկզբունքով ներկա լինել Սուպերգավաթի խաղին, Բուդապեշտ, 24 սեպտեմբերի, 2020թ.

Մյունխենի «Բավարիան» երեկ Բուդապեշտում 2-1 հաշվով հաղթել է Սևիլյայի նույնանուն ակումբին և վաստակել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:

Դա կորոնավիրուսի համավարակի պայմաններում անցկացված առաջին ֆուտբոլային հանդիպումն է, որը կարողացել են մարզադաշտում դիտել սահմանափակ թվով երկրպագուներ:

Հունգարիայի մայրաքաղաքի «Ֆերենց Պուշկաշի» անվան մարզադաշտում, որն ունի 67 հազար տեղ, ՈւԵՖԱ-ն արտոնել է առավելագույնը 20 հազար երկրպագուների ներկայությունը: Խաղը դիտել է15 հազար ֆուտբոլասեր:

Սուպերգավաթի համար պայքարել են ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի գավաթակիրները:

«Բավարիան» անցած երեք ամսում արդեն չորրորդ գավաթն է վաստակել՝ վերջերս Մյունխենի ակումբը դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն, վաստակել է Գերմանիայի գավաթը, ինչից հետո հաղթել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում և երեկ էլ Սուպերգավաթն է նվաճել:

Հունգարացի, գերմանացի և իսպանացի մի շարք համաճարակաբաններ հորդորել են խաղը չդիտել մարզադաշտում, քանի որ դա կարող է նպաստել կորոնավիրուսի տարածմանը:

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդեր Չեֆերինն ասել է, թե Բուդապեշտում երեկվա խաղը «պիլոտային ծրագիր էր, որն անհրաժեշտ է հետագայում երկրպագուների մուտքը մարզադաշտեր թույլատրելու որոշումների համար»:

Բուժաշխատողների համաշխարհային ընկերակցության նախագահ Ֆրանկ Ուլրիխ Մոնթգոմերին խստորեն քննադատել է Սուպերգավաթին երկրպագուների ներկայությունը թույլ տալու ՈւԵՖԱ-ի որոշումը:

«Կարծես, ֆուտբոլը հիմարների արտոնություններից է օգտվում, դա շատ վատ ազդակ է»,- ասել է Մոնթգոմերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG