Մատչելիության հղումներ

Փհենյանն ափսոսանք է հայտնել Հարավային Կորեայի պաշտոնյայի սպանության համար


Հարավային Կորեայում երկաթուղային կայարանում գտնվող մարդիկ հեռուստատեսությամբ դիտում են Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի ելույթը, Սեուլ, 25 սեպտեմբերի, 2020թ.
Հարավային Կորեայում երկաթուղային կայարանում գտնվող մարդիկ հեռուստատեսությամբ դիտում են Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի ելույթը, Սեուլ, 25 սեպտեմբերի, 2020թ.

Հյուսիսային Կորեան ափսոսանք է հայտնել Հարավային Կորեայի մի պաշտոնյայի սպանության համար:

Պաշտոնյայի անունը չի հաղորդվում, հայտնի է միայն, որ նա աշխատել է ձկնորսական ընկերությունում: Նա անցած շաբաթ անհետացել է ծովում, Հարավային Կորեայի փրկարարական ծառայությունները նավերով և ինքնաթիռներով որոնողական գործողություն են սկսել, սակայն ապարդյուն:

Հետագայում պարզվել է, որ հյուսիսկորեական սահմանապահ ծառայության զինվորները նավակով մոտեցել են փրկարարական օղակով տղամարդուն և 40-50 մետր տարածությունից նրան գնդակահարել են, ապա դիակի վրա բենզին են լցրել և այրել:

Կոմունիստական երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը հատուկ ուղերձով դիմել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե Իին: Այդ մասին հայտնել է Հյուսիսային Կորեայի անվտանգության խորհրդի քարտուղար Սու Հուն:

«Ընկեր Կիմ Չեն Ընը խորն ափսոսանք է հայտնել այս տհաճ, անսպասելի և դժբախտ միջադեպի կապակցությամբ»,- ասել է Հյուսիսային Կորեայի անվտանգության խորհրդի քարտուղար Սու Հուն:

Հյուսիսային Կորեան զինվորականների գործողությունները բացատրել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարով: Փհենյանը պնդում է, թե զինվորները գործել են համաձայն հաստատված կանոնակարգի, ընդ որում, իբր հրկիզել են ոչ թե դիակն, այլ փրկարարական օղակը, քանի որ գնդակահարվածի դին խորտակվել է:

Հարավային Կորեան պնդում է, որ հյուսիսկորեացի առափնյա պաշտպանության զինծառայողները հենց դին են հրկիզել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG