Արմեն Փամբուխչյանը նշանակվել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Այս մասին որոշումը, ինչպես հայտնում է կառավարության պաշտոնական կայքէջը, ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին նա հայտնել էր պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին: Արմեն Փամբուխչյանը իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ էր: