Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյան. «Եվրամիությունը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն՝ մեզ համար շատ կարևոր գործընկերներ են»


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ, արխիվ

«Մենք մեր գործընկերների հետ գուցե ոչ սովորական, բայց շատ արդյունավետ հարաբերություններ ենք զարգացնում և դա շարունակելու ենք: Եվրամիությունը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն՝ մեզ համար շատ կարևոր գործընկերներ են», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր Կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին:

Վարչապետը նշեց, որ ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել է «Ռուսաստանի դաշնակիցներ» թեմայով աշխատություն:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնեց, ո այդ աշխատության մեջ գնահատվում են ՀԱՊԿ-ի շրջանակում գործընկերների դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Դաշնակցային հարաբերությունների կոնտեքստում այդտեղ Հայաստանին տրված է շատ բարձր մակարդակ», - ասաց Գրիգորյանը:

Կառավարության ղեկավարն էլ հայտնեց, որ առաջիկայում ԱՄՆ-ի հետ նախատեսվում է ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը:

«Առաջիկայում սպասվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ Երևանում: Նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ շատ ինտենսիվ հարաբերություններ ունենք: Վրաստանի հետ, բնականաբար, մեր հարաբերություններն ավանդաբար ջերմ են: Եվ մենք հետևողական արտաքին քաղաքականության մասին մեր պատկերացումները, որտեղ, իհարկե, կան որոշակի նյուանսներ, որոնք գուցե թե սովորական չեն, շարունակելու ենք մեր քաղաքական ուղեգիծը: Մեր գործընկերների հետ մեր հարաբերությունները խորացնելու ենք, և դրանք պետք է ունենան և ունենում են կոնկրետ արտահայտություն», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG