Մատչելիության հղումներ

Հաագայի դատարան․ «Կոսովոյում ալբանացի նախկին դաշտային հրամանատար է ձերբակալվել»


Կոսովոյում 90-ականներին կատարված ռազմական հանցագործությունների քննության նպատակով ստեղծված հատուկ միջազգային դատարանը այսօր հայտնել է ալբանացի նախկին դաշտային հրամանատարներից մեկի ձերբակալության մասին։

«Կոսովոյի Ազատագրության բանակի հրամանատարներից Սալիհ Մուստաֆան ձերբակալվել է Կոսովոյի տարածքում և տեղափոխվել Նիդերլանդներ», - հայտնել է դատարանը՝ չհստակեցնելով, սակայն, թե նախկին դաշտային հրամանատարին ինչ մեղադրանք է առաջադրվել։

Սալիհ Մուստաֆան առաջին կասկածյալն է, որի գործով դատարանը պաշտոնական դատաքննություն է սկսելու։

Հաագայում տեղակայված Հատուկ դատարանը ստեղծվել էր 2015 թվականին՝ Կոսովոյում 1998-99 թվականներին կատարված ռազմական հանցագործությունները հետաքննելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG