Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիան միջազգային հանրությանը կոչ է անում Իրանի խնդրի համապարփակ լուծում գտնել


Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլազիզը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ուղղված ելույթի ժամանակ, 23-ը սեպտեմբերի, 2020թ.
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլազիզը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ուղղված ելույթի ժամանակ, 23-ը սեպտեմբերի, 2020թ.

Սաուդյան Արաբիան կոչ է անում միջազգային հանրությանը Իրանի խնդրի համապարփակ լուծում գտնել՝ վերջ տալով Թեհրանի կողմից հարևանների ներքին գործերին միջամտելու քաղաքականությանը։ Այս մասին Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլազիզը հայտարարել է նախօրեին՝ նախապես ձայնագրված ելույթով դիմելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի մասնակիցներին։

«Իրանի վարչակազմի հետ մեր շփումների փորձը վկայում է, որ մասնակի լուծումները կամ հանդարտեցման փորձերը Իրանի կողմից միջազգային խաղաղության և անվտանգության համար առկա սպառնալիքների չեզոքացմանը չեն նպաստում։ Համապարփակ լուծումներ և միջազգային հանրության հստակ դիրքորոշումներ են անհրաժեշտ, որպեսզի վերջ տրվի զանգվածային ոչնչացման զենքերի ձեռքբերմանը, բալիստիկ հրթիռների մշակմանը, այլ երկրների ներքին գործերին միջամտությանն ու ահաբեկչության հովանավորությանն ուղղված Իրանի քաղաքականությանը», - հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագավորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG