Մատչելիության հղումներ

ԵՄ․ Լուկաշենկոն Բելառուսի լեգիտիմ նախագահը չէ


Եվրամիության դրոշը, արխիվ

«Եվրամիությունը Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի օրինական նախագահ չի ճանաչում», - նշված է դաշինքի 27 անդամների կողմից այսօր ընդունված համատեղ հայտարարության մեջ։

ԵՄ անդամ պետությունները խստորեն քննադատում են Լուկաշենկոյի երեկ կայացած երդմնակալության արարողությունը։ «Այդ այսպես կոչված երդմնակալությունը և նախագահական նոր մանդատը, որին հավակնում է Ալեքսանդր Լուկաշենկոն, զուրկ են ժողովրդավարական լեգիտիմությունից։ Այդ քայլը ուղղակիորեն հակասում է Բելառուսի բնակչության մի զգալի մասի կամքին, որն արտահայտվել է ընտրություններից հետո անցկացված բազմաթիվ աննախադեպ և խաղաղ ցույցերի միջոցով», - հայտարարում են ԵՄ ներկայացուցիչները։

Կառույցի ղեկավարների համոզմամբ՝ «Լուկաշենկոյի երդմնակալությունը նպաստելու է Բելառուսում քաղաքական ճգնաժամի հետագա խորացմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG