Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Բրազիլիայում կարող են մեկնարկել արդեն տարեվերջին


Բրազիլիա - Բուժքույրը պատրաստվում է փորձարկմանը մասնակցող կամավորին ներարկել չինական Sinovac ընկերության մշակած պատվաստանյութը, Սան Պաուլո, հուլիս, 2020թ.

Բրազիլիայի խոշորագույն մեգապոլիսի՝ Սան Պաուլոյի բնակչության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները կարող են մեկնարկել արդեն դեկտեմբերին։ Այս մասին հայտարարել է Սան Պաուլոյի նահանգապետ Ժոաո Դորիան՝ նշելով, որ չինական Sinovac ընկերության կողմից արտադրված պատվաստանյութի առաջին խմբաքանակը Բրազիլիա կառաքվի գալիք ամիս։

«Կորոնովակ» կոչվող պատվաստանյութի առաջին խմբաքանակը 5 միլիոն դոզա է պարունակելու։ Փորձարկումների համար դրանք բրազիլական լաբորատորիաներ կառաքվեն արդեն հոկտեմբերին։ Մենք պետք է սպասենք փորձարկումների երրորդ փուլի ավարտին և դրա արդյունքներին ։Երբ պետական կառույցները պաշտոնապես հավանություն տան պատվաստանյութի օգտագործմանը, մենք կարող ենք սկսել պատվաստումները։ Դրանք, ըստ ամենայնի, կմեկնարկեն դեկտեմբերի երկրորդ կեսին», - հայտարարում էր Դորիան։

Սան Պաուլոյի նահանգային իշխանությունների և Sinovac ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ մինչև փետրվարի վերջ Բրազիլիա կառաքվի չինական արտադրության պատվաստանյութի շուրջ 60 միլիոն չափաբաժին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG