Մատչելիության հղումներ

«Բրեքզիթ»-ի հարցով ԵՄ բանագնացը մեկնել է Լոնդոն


«Բրեքզիթ»-ի հարցերով ԵՄ բանագնաց Միշել Բարնյեն, արխիվ

«Բրեքզիթ»-ի» հարցով Եվրամիության ավագ բանագնաց Միշել Բարնյեն մեկնել է Լոնդոն:

Նա այսօր ասել է` Եվրամիությունն անպայման կփորձի համաձայնության հասնել Բրիտանիայի հետ: «Մենք հանգիստ ենք, զուսպ, իրատես և վճռական»,- նշել է Բարնյեն:

Մինչև «Բրեքզիթ»-ի ամբողջական ուժի մեջ մտնելը մնացել է 100 օրից քիչ, սակայն կողմերը տակավին չեն համաձայնեցրել վեճերն առևտրի շուրջ: Լոնդոնը նկատել է տվել, թե կարող է հրաժարվել ստանձնած պարտավորություններից, ինչին Բրյուսելն արձագանքել է, թե զիջելու մտադրություն չունի: Դա, ըստ վերլուծաբանների, կարող է հանգեցնել բանակցությունների ձախողման և անցումային շրջանի ավարտից հետո բազմաթիվ վեճերի՝ միջազգային դատարաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG