Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 200 հազար մարդ


Շտապօգնության աշխատակիցները կորոնավիրուսով հիվանդին փոխադրում են հիվանդանոց, Նյու Յորք, արխիվ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 200 հազարը:

Ջոնս Հոփքինզի համալսարանի հրապարակած տվյալներով, ԱՄՆ-ում կորոնավիրուսով ախտահարվել է 6 միլիոն 800 հազար մարդ:

Նյու Յորքի նահանգում ավելի քան 33 հազար մարդ է մահացել, մահացության վիճակագրությամբ այդ նահանգին հաջորդում են Նյու Ջերսին, Տեքսասը, Կալիֆորնիան և Ֆլորիդան:

Միացյալ Նահանգները կորոնավիրուսից առավել տուժած երկիրն է աշխարհում: 100 հազար զոհերի թիվը գրանցվել է մայիսի 27-ին և 4 ամսում է կրկնապատկվել:

Վաշինգտոնի համալսարանի մասնագետները չեն բացառում, որ 2021 թվականի հունվարի 1-ին զոհերի ընդհանուր թիվը կարող է հասնել 370 հազարին:

Ամերիկացի առաջատար համաճարակաբան դոկտոր Էնթոնի Ֆաուչիի կարծիքով, աշնանը հնարավոր է ախտահարումների թվի կտրուկ աճ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG