Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը մտադիր է Գերագույն դատարանի անդամի թեկնածու առաջադրել այս շաբաթավերջին


Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների քարոզարշավում հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա դեմոկրատ մրցակից Ջո Բայդենի վերջին մեկնաբանությունները վերաբերում են Գերագույն դատարանի կազմը լրացնելու հարցին։

Դատավոր Ռութ Գինզբուրգի մահից հետո նրանք տարաձայնություններ ունեն նոր դատավոր նշանակելու ժամկետի հետ կապված։ Ջո Բայդենը գտնում է, որ նշանակումը պետք է արվի նախագահական ընտրություններից հետո։ Դոնալդ Թրամփն ընդհակառակը՝ հայտարարել է, որ մտադիր է արդեն այս շաբաթավերջին դատավորի թեկնածու առաջադրել։ Այս մասին ԱՄՆ նախագահն ասել է երկուշաբթի երեկոյան՝ Օհայո նահանգում կայացած հանրահավաքում։

Ջո Բայդենը նախընտրական հանդիպում է ունեցել Վիսկոնսին նահանգում։ Նա ձախողված է համարել կորոնավիրուսի դեմ իշխանությունների պայքարը, ասելով, թե անցած վեց ամիսների ընթացքում ամերիկացիները պատմության մեջ ունեցել են մարդկային ամենամեծ կորուստները։

«Ցավոք, դա դեռ վերջը չէ, որքան էլ ահավոր են անցած 180 օրը, առաջիկա 90 օրը կարող է կրկնակի վատ լինել», - նշել է նախագահի թեկնածու Ջո Բայդենը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG