Մատչելիության հղումներ

Ջո Բայդենը հանրապետականներին կոչ է անում զերծ մնալ Գերագույն դատարանի անդամի քվեարկությունից


ԱՄՆ նախագահության դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենը, արխիվ
ԱՄՆ նախագահության դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենը, արխիվ

ԱՄՆ նախագահության դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենը Սենատի հանրապետականներին կոչ է արել զերծ մնալ Գերագույն դատարանի դատավորի թափուր տեղի համար քվեարկությունից:

Բայդենը քննադատել է հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփին, ով մտադիր է հնարավորինս արագ առաջադրել Գերագույն դատարանի դատավորի թեկնածուի, որը կզբաղեցնի հանգուցյալ դատավոր Ռութ Գինզբուրգի տեղը:

Բայդենն ասել է, թե իր համոզմամբ` այդ պաշտոնը պետք է վստահել սևամորթ կին դատավորի: Դեմոկրատների կարծիքով` դատավորի թափուր մնացած տեղի հարցը պետք է լուծել նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո:

Դեմոկրատները ենթադրում են, որ Թրամփը կառաջադրի ծայրահեղ պահպանողական հայացքներով սպիտակամորթ տղամարդ թեկնածուի:

Ըստ հարցախույզի արդյունքների, ամերիկացիների 62 տոկոսը համոզված է, որ Գերագույն դատարանի անդամին պետք է առաջադրել ընտրություններից հետո:

Ամերիկյան օրենքների համաձայն, Գերագույն դատարանի անդամին առաջադրում է նախագահը, հաստատում է Սենատը, դատավորը ցկյանս է աշխատում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG