Մատչելիության հղումներ

Հայաստանի Անկախության տոնը շնորհավորել է Ռուսաստանի նախագահը


Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպումներից, արխիվ

Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Ռուսաստանում կարևորում են Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերությունները:

Վստահ եմ, որ մեր երկրների կառուցողական երկխոսությունը, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրման գործընթացների շրջանակներում փոխգործակցությունն այսուհետ ևս կշարունակեն ակտիվորեն զարգանալ: Այն, անկասկած, համապատասխանում է ռուս և հայ ժողովուրդների շահերին, ընթանում է տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման հունով:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձի մեջ մաասնավորապես ասված է.

«Հարգելի Արմեն Վարդանի,

Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքներս ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Մեր երկրների հարաբերությունները հիմնվում են բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա: Դաշնակցային հարաբերությունների, բազմակողմ համագործակցության հետագա զարգացումը, անկասկած, բխում է մեր եղբայրական ժողովուրդների երկարաժամկետ շահերից և կնպաստի խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը տարածաշրջանում:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG