Մատչելիության հղումներ

Եվրամիությունն այսօր կարող է հայտարարել Բելառուսի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին


Բելառուս - Սեպտեմբերի 20-ի բողոքի ցույցը Մինսկում

Այսօր Եվրամիությունը կարող է հայտարարել Բելառուսի իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին:

Միության անդամ երկրների արտգործնախարարների՝ Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, չնայած Մոսկվայի և Մինսկի բողոքներին, հրավիրված է բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան: Այսօր նա և իր օգնական Օլգա Կովալկովան կմասնակցեն ԵՄ Միջազգային հարցերի հանձնաժողովի և Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նիստերին:

Իսկ Բելառուսում բողոքի ցույցերը չեն մարում: Երկրի գործող նախագահի հետագա պաշտոնավարմանը դեմ ավելի քան 100 հազար քաղաքացիներ, ինչպես օգոստոսի 9-ի ընտրություններից հետո յուրաքանչյուր կիրակի, երեկ կրկին դուրս էին եկել Մինսկի փողոցներ: Մարդիկ նորից փորձեցին հասնել Անկախության պողոտա և քայլել դեպի Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրը, բայց Համերաշխության երթի մասնակիցների ճանապարհը փակել էին ոստիկանության ուժերն ու ջրցան մեքենաները: Ավելի ուշ անվտանգության ուժերը սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին՝ հաղորդվում է մոտ 200 բերման ենթարկվածների մասին:

Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Բրեստում, Գոմելում, Գրոդնոյում, Մոգիլյովում, Մոզիրում: Մոգիլյովում երկու լրագրող է ձերբակալվել՝ նրանք, ըստ իրավապաշտպանների, Լեհաստանից Բելառուս հեռարձակվող «Բելսատ» հեռուստաընկերությունից են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG