Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք


Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 4 նոր դեպք է հաստատվել:

Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են: Նրանցից 3-ը նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր են, նախօրոք մեկուսացված, մյուսի մոտ էլ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում:

Առողջացել է 7 քաղաքացի: Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 363 մարդու մոտ, որից 320-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 41, ընդհանուր մեկուսացված է 80 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 76 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 13 հազար 495 փորձանմուշի հետազոտություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG