Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք՝ հասնելով 359-ի


Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք՝ հասնելով 359-ի, հայտնում է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը:

Համաձայն հաղորդագրության, բոլոր վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են՝ 6-ը նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ: Մյուս քաղաքացու մոտ վարակը հաստատվել է բուժհաստատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում:

Արցախում կորոնավիրուսիc առողջացել է ևս 2 քաղաքացի, ապաքինվածների թիվը հասավ 313-ի: Փաստացի բուժում է ստանում 44, ընդհանուր մեկուսացված է 80 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 93 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 13 հազար 419 փորձանմուշի հետազոտություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG