Մատչելիության հղումներ

ԿԲ. Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան


Վարշավայի ֆոնդային բորսան (ՎՖԲ) Հայաստանի Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) հետ ստորագրել է պայմանաթերթ` ԿԲ-ից Հայաստանի ֆոնդային բորսայի 65 տոկոսը ձեռք բերելու շուրջ բանակցությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

ՎՖԲ-ի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի հնարավոր ձեռքբերումը պահանջում է, ի թիվս այլոց, անհրաժեշտ ուսումնասիրությունների իրականացում և համապատասխան կորպորատիվ հավանություններ։ Բորսայի 100 տոկոսի նախնական գնահատված արժեքը շուրջ 6 միլիոն լեհական զլոտի է (1․6 միլիոն դոլար)։

Ստորագրված պայմանաթերթը սահմանում է հետագա բանակցությունների շրջանակային պայմանները, որոնք ուղղված են հնարավոր ներդրումային համաձայնագիր կնքելուն: Հաջորդ քայլով ՎՖԲ-ն կկատարի համալիր ուսումնասիրություն, կմշակի Հայաստանի արժեթղթերի բորսայի զարգացման հնգամյա ծրագիր` ՀՀ ԿԲ-ի և Հայաստանի ֆոնդային բորսայի հետ համատեղ, և կսահմանի ներդրումային համաձայնագրի վերջնական պայմանները, որոնք կարող են տարբերվել շրջանակային պայմաններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG