Մատչելիության հղումներ

Թրամփը լրացուցիչ 13 միլիարդ դոլար է տրամադրում ֆերմերներին


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում գյուղատնտեսներին ևս 13 միլիարդ դոլար օգնություն տրամադրելու մասին։

«Եկող շաբաթվանից իմ վարչակազմը լրացուցիչ 13 միլիարդ դոլար է հատկացնելու ֆերմերներին՝ օգնելու հաղթահարել չինական վիրուսի հարուցած դժվարությունները՝ ներառյալ Վիսկոնսինի ֆերմերներին», - սեպտեմբերի 17-ին Վիսկոնսինում կայացած նախընտրական հանրահավաքում հայտարարել է Թրամփը։

Վիսկոնսին նահանգը հայտի է կաթնամթերքի ու պանրի արտադրությամբ։ Գյուղատնտեսական այս ճյուղերը վնասեր են կրել կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ամեն դեպքում միլիարդավոր դոլարների օգնություն տրամադրելու Թրամփի հայտարարությունը անակնկալ էր, մինչ երեկ նա այդ մասին ակնարկներ չէր արել։

Վիսկոնսինը հայտի է նաև ընտրություններում դեմոկրատ թեկնածուներին պաշտպանելու ավանդույթով։ 1984 թվականից ի վեր նախագահական ընտրություններում այս նահանգում հաղթել են դեմոկրատները։ Առաջին անգամ հանրապետական թեկնածուն չնչին առավելությամբ հաղթել էր անցած նախագահական ընտրություններում։

2016 թվականին հանրապետական Թրամփը իր մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնին Վիսկոնսինում հաղթել էր 1 տոկոսից էլ ցածր առավելությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG