Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. - «Այսօր ինչպես Հայաստանի հրեական համայնքը, այնպես էլ ողջ հրեա ժողովուրդը նշում է տարվա նորամուտը խորհրդանշող գեղեցիկ տոնը: Թող այս նոր տարին խաղաղության, բարեկեցության և առաջընթացի տարի լինի: Եվ թող նոր իրողություններին համահունչ շարունակվեն ամրապնդվել և զարգանալ մեր ժողովուրդների միջև առկա դարավոր կապերը»: