Մատչելիության հղումներ

Լուկաշենկո. Բելառուսը ստիպված է փակել սահմանը Լիտվայի և Լեհաստանի հետ


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսը ստիպված է փակել պետական սահմանը Լիտվայի և Լեհաստանի հետ, հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ երեկ ելույթ ունենալով «Հանուն Բելառուսի» կանանց ֆորումում:

Բելառուսի նախագահը հայտնել է, որ փակում է Լիտվայի և Լեհաստանի հետ սահմանը, ուժեղացնում է հսկողությունը Ուկրաինայի հետ սահմանին և պատրաստվում է «վերականգնել Միութենական պետության ընդհանուր պաշտպանությունը»:

Լուկաշենկոն կոչ է արել Լիտվայի, Լեհաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին՝ «կանգնեցնել իրենց անխելք քաղաքական գործիչներին» և թույլ չտալ, որ «պատերազմ սկսվի»:

Այսօր Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան տեսաուղերձով կդիմի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին Եվրամիության նախաձեռնած հրատապ քննարկման ընթացքում, որտեղ կխոսվի այդ երկրում օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո այլախոհության դեմ ճնշումների մասին:

Եվրամիությունը կոչ է արել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին ուշադիր հետևել Բելառուսում տիրող իրավիճակին, որտեղ հազարավոր մարդիկ են ձերբակալվել, հարյուրավոր մարդիկ ծեծի են ենթարկվել ոստիկանության կողմից, և տեղեկություններ կան համատարած խոշտանգումների մասին:

XS
SM
MD
LG