Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսով վարակվածներից յուրաքանչյուր 7-րդը բուժաշխատող է. ԱՀԿ


Ռուսաստան - Կորոնավիրուսային հիվանդությունից մահացած բուժաշխատողների հիշատակի պատ Սանկտ Պետերբուրգում, ապրիլ, 2020թ.

Կորոնավիրուսի վարակակիրներից յուրաքանչյուր յոթերորդը, որոշ երկրներում՝ յուրաքանչյուր երրորդը բուժաշխատող է, վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուսումնասիրությունները։

Կառույցը կոչ է անում ուժեղացնել կորոնավիրուսի վարակակիրների բուժման գործընթացում ներգրավված բուժաշխատողների պաշտպանիչ պարագաները:

ԱՀԿ-ն, այդուհանդերձ, դժվարանում է միանշանակ ասել՝ բուժաշխատողները հիվանդների՞ց են վարակվում, թե՞ դրսում:

Բուժքույրերի միջազգային խորհրդի հաշվարկներով՝ համաճարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է ավելի քան հազար բուժքույր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG