Մատչելիության հղումներ

Թեթև ատլետիկայի միջազգային ֆեդերացիայի նախկին նախագահը 4 տարվա ազատազրկման է դատապարտվել


Ֆրանսիա - Լամին Դիաքը Փարիզի դատարանում, 16-ը սեպտեմբերի, 2020թ.
Ֆրանսիա - Լամին Դիաքը Փարիզի դատարանում, 16-ը սեպտեմբերի, 2020թ.

Թեթև ատլետիկայի միջազգային ֆեդերացիայի նախկին ղեկավար Լամին Դիաքը փարիզյան դատարանի կողմից 4 տարվա ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի մեղադրանքով:

1999-2015 թվականներին կազմակերպությունը ղեկավարած Դիաքը, ըստ մեղադրանքի կետերից մեկի, տարիներ շարունակ թաքցրել է ռուսաստանյան մարզիկների դոպինգի թեստերի դրական արդյունքները, իր խոսքով՝ որպեսզի չվնասի Ռուսաստանի վարկանիշը:

Դիաքից բացի, փարիզյան դատարանը երեք տարվա հեռակա ազատազրկման է դատապարտել Թեթև ատլետիկայի համառուսաստանյան ֆեդերացիայի ղեկավար Վալենտին Բալախնիչևին, երկու տարվա ազատազրկման էլ՝ Ռուսաստանի հավաքականի ավագ մարզիչ Ալեքսեյ Մելնիկովին: Վերջիններս նույնպես մեղադրվում են կոռուպցիայի մեջ, Ֆրանսիան նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG