Մատչելիության հղումներ

Քիմ Քարդաշյանը միացել է հայտնի աստղերի նախաձեռնությանը՝ մեկ օրով սառեցնելով Ֆեյսբուքի և Ինստագրամի իր էջերը


«Կանգնեցնել ատելության խոսքի տարածումը հանուն շահույթի» նախաձեռնությունը սկսած հայտնի դերասանները, երգիչները Ֆեյսբուքից պահանջում են ավելին անել` սահմանափակելու ատելության խոսքի ու պրոպագանդայի տարածումը։

«Սոցցանցերում տարածվող ապատեղեկատվությունը լուրջ ազզդեցություն է գործում մեր ընտրությունների վրա ու խարխլում ժողովրդավարությունը»,- երեքշաբթի Ինստագրամում գրել է Քարդաշյանը։

Ինստագրամում Քարդաշյանը 188 միլիոն հետևորդներ ունի ունի ու այդ ցուցանիշով մտնում է ամենաշատ հետևորդներ ունեցող առաջին տասնյակի մեջ։

Ֆեյսբուքը չի մեկնաբանել սեպտեմբերի 16-ին իրենց էջերը 24 ժամով սառեցնելու աստղերի ակցիան, բայց ավելի վաղ ասել էր, թե իրավապաշտպան խմբերի հետ կաշխատի լրացուցիչ գործիքներ ստեղծել ատելության խոսքի տարածումը սահմանափակելու նպատակով, սակայն իրավապաշտպան խմբերը պնդում են, թե Ֆեյսբուքն այնքան էլ հանձնառու չէ իր հայտարարությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG